Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-415-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածում 1-ին մասի 2.2-րդ կետից հանել «3-րդ,» բառը, իսկ «8-10-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 10-րդ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հայրության արձակուրդը:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 176.1-ին հոդվածով.

 

«Հոդված 176.1.

Հայրության արձակուրդը

 

1. Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 25

Երևան

ՀՕ-415-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: