Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-419-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածում`

1) 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ ենթակետով.

«5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով».

3) 1-ին կետի 8-րդ ենթակետը «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով.

4) 1-ին կետի 11.1-ին ենթակետի`

ա. առաջին պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման» բառերով,

բ. երրորդ պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված» բառերով.

5) 2-րդ կետը «5.1-ին» բառից հետո լրացնել «, 5.2-րդ» բառով.

6) 2.1-ին կետը «պետական տուրք» բառերից հետո լրացնել «, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`

ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

բ. 1.1-ին կամ 8.1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»:

 

Հոդված 2. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 25

Երևան

ՀՕ-419-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան