Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-376-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 30-ին

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում «և Կառավարությանը» բառերը փոխարինել «կամ Կառավարությանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. հանել «Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը,

բ. «Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն մասով սահմանված հաջորդականությամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրավունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթե նրա կողմից առաջադրված և սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հավասար է երեքի: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանված հաջորդականությամբ թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմինը, որի մոտ առկա չեն սույն մասի երկրորդ նախադասությամբ նշված սահմանափակումները:».

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածում`

1) 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.6-րդ մասերով.

«5.1. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետն ավարտված և պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

5.2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:

5.3. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.4. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, որը տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռևս չի առաջադրել:

5.5. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), որի պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ։»:

 

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` անմիջապես:

 

Ազգային ժողովի նախագահ

Ա. Միրզոյան

 

2020 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-376-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2020 թվական: