Basic information
Number
N 1065-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.09.2006-30.11.2006)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.950
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.07.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.08.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.08.2006
Effective date
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1065-Ն

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 636 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006/2007 ուսումնական տարվա, ըստ մասնագիտությունների, ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» փակ բաժնետիրական ընկերության ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 636 և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 2103-Ն որոշումները:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի գործողությունը չի տարածվում մինչև 2006/2007 ուսումնական տարին «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ընդունված ուսանողների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 4
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1065-Ն որոշման

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

«Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ

NN
ը/կ

Մասնագիտությունը

Տեղերի քանակը
1.

Առևտուր

23
2.

Իրավագիտություն

24
3.

Կառավարում

23
  Ընդամենը 70

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան

NN
ը/կ

Մասնագիտությունը

Տեղերի քանակը
1.

Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա

17
2.

Քաղաքագիտություն

17
3.

Լրագրություն

16
4.

Համաշխարհային տնտեսագիտություն

17
5.

Պետական և մունիցիպալ կառավարում

16
6.

Սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ

17
7.

Իրավագիտություն

17
8.

Միջազգային հարաբերություններ

17
9.

Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա

17
10.

Ֆիզիկական էլեկտրոնիկա

16
11.

Բժշկական կենսաքիմիա

16
12.

Կիրառական մաթեմատիկա ուղղություն

17
  Ընդամենը 200

«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ

NN
ը/կ

Մասնագիտությունը

Տեղերի
քանակը
0211

Իրավագիտություն

6
0212

Միջազգային հարաբերություններ

6
0606

Համաշխարհային տնտեսագիտություն

6
2202

Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացման համակարգեր

6
2305

Սոցիալական-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն

6
  Ընդամենը 30

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
09.11.2006, N 1601-Ն 30.11.2006, N 1065-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation