ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով.
2) 2-րդ կետի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 3-րդ կետի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով․
4) 2-րդ մասը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով։
Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով, իսկ տեքստում «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածում`
1) վերնագրի «կազմակերպություններում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) 1-ին մասի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 2-րդ մասի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ նույն մասը «հսկողություն» բառից հետո լրացնել «և բուժում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «բժշկական հաստատության եզրակացության» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում «խանգարմամբ հիվանդացած» բառերը փոխարինել «առողջության խնդիր ունեցող» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-347-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: