ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «հիմք են» բառերը փոխարինել «հիմք է» բառերով․
2) հանել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով:
Եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն սկսում է 2019 թվականին, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստ տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը խնամքի արձակուրդում գտնվող` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին) խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում՝
1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ), եթե դիմումը ներկայացվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը․
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-360-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|