«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1027-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 8 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 8 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Ծախսային հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները նշված են բացասական նշանով) | |||||
| Կենտրոնական ապարատի պահպանման ծախսեր |
Ստորաբաժանումների |
ԸՆԴԱՄԵՆԸ | ||||
|
9 ամիս |
տարի |
9 ամիս |
տարի |
9 ամիս |
տարի | |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
5500.0 |
5500.0 |
-5500.0 |
-5500.0 |
0.0 |
0.0 |
| այդ թվում՝ ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների | ||||||
| 5. Գործուղումներ և ծառայողական վճարներ |
-1000.0 |
-1000.0 |
|
|
-1000.0 |
-1000.0 |
| 8. Կոմունալ ծառայությունների ծախսեր այդ թվում` |
0.0 | 0.0 | -3500.0 | -3500.0 | -3500.0 | -3500.0 |
| - էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | -3500.0 | -3500.0 | -3500.0 | -3500.0 | ||
| 9. Այլ ծախսեր այդ թվում` |
0.0 | 0.0 | -2000.0 | -2000.0 | -2000.0 | -2000.0 |
| - շինությունների և սարքավորումների վարձակալության ծախսեր | -2000.0 | -2000.0 | -2000.0 | -2000.0 | ||
| 10. Կապիտալ ներդրումների ծախսեր այդ թվում` |
6500.0 | 6500.0 | 0.0 | 0.0 | 6500.0 | 6500.0 |
| -տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր | 6500.0 | 6500.0 | 6500.0 | 6500.0 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |