ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 3-րդ մասում, 20-րդ հոդվածի 1-ին մասում, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 9-րդ մասում «Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների» և «Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 30 Երևան ՀՕ-334-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|