ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ավտոտրանսպորտային միջոցը լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-319-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|