Basic information
Number
ՀՕ-35
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (31.03.1996-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԱԺՏ 1996/5-6 հոդ. 57, ՀՀ 21.03.96/54
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.02.1996
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
15.03.1996
Effective date
31.03.1996
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«19» փետրվարի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մինչև Հայաստանի Հանրապետության պետական բանկերի վերակազմավորումը բաժնետիրական ընկերությունների, նրանց հաշվեկշիռներում հաշվառվող շենքերը, շինությունները և գույքի նյութական օբյեկտների կազմին դասվող ոչ դրամական մյուս միջոցները հանդիսանում են պետական սեփականություն»:

2. Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը իր լիազորությունների սահմաններում ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են մինչև իրավասու պետական մարմինների կողմից այդ հարցի վերաբերյալ այլ որոշումների ընդունումը»:

3. Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալների փոփոխությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում այդ բանկերում պետական բաժնեմասի և դրանց ներդրումների չափերի վերաբերյալ»:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

15 մարտի 1996 թ.
ՀՕ-35

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation