ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը.»։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին՝ քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում։»։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «Կառավարությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։»։
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 11 Երևան ՀՕ-295-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|