Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 09.03.2020
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մայիսի 2017 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու այլ տեսակի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրականացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ նախատեսված անցումային դրույթների գործողության ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերի, ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի էլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) ձևակերպումն ապահովելու նպատակով՝

1. Դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը հետևյալ խնդրանքներով՝

ա) ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնցով սահմանվում են՝

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու պետական իշխանության մարմինը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 59 որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կառավարչի (այսուհետ՝ ազգային օպերատոր) հետ փոխգործակցությունն ապահովող պետական իշխանության մարմինը (կազմակերպությունը).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ և այլ տեսակի տեխնիկա արտադրող կազմակերպությունների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման ու վարման համար պատասխանատու պետական իշխանության մարմինը.

էլեկտրոնային անձնագրի առկայության դեպքում տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու այլ տեսակի տեխնիկայի նկատմամբ գրանցման գործողությունների իրականացման հնարավորությունը.

էլեկտրոնային անձնագիրը ձևակերպելիս և դրանում փոփոխություններ կատարելիս՝ պետական իշխանության մարմինների (կազմակերպությունների) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կառավարչի (ազգային օպերատորի) կողմից մատուցվող ծառայությունների համար վճարման չափն ու կարգը.

ուտիլիզացված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի մասին տեղեկություններն էլեկտրոնային անձնագրերի համակարգեր ներկայացնող պետական իշխանության մարմինները (կազմակերպությունները).

պետական իշխանության մարմինները, որոնց, իրենց հարցումների հիման վրա, տրամադրվում են ցանկացած կարգավիճակ ունեցող էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկություններն ամբողջ ծավալով և առանց վճարի գանձման՝ բացառապես սեփական կարիքների համար օգտագործելու և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված կարգին և (կամ) համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրանց վերապահված խնդիրներն իրագործելու համար.

կազմակերպություններին էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպման լիազորություններ տրամադրելու կարգը.

էլեկտրոնային անձնագրի եզակի համարի տրամադրման ժամկետները, որոնք չեն գերազանցում լիազորված մարմնի (կազմակերպության) կամ տրանսպորտային միջոցը (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակը), ինքնագնաց մեքենան և այլ տեսակի տեխնիկա արտադրող կազմակերպության կողմից էլեկտրոնային անձնագրի բաժինների բոլոր դաշտերը լրացվելուց և էլեկտրոնային անձնագրում պարունակվող տեղեկություններն էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառման միջոցով հաստատվելուց հետո 24 ժամը.

տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու այլ տեսակի տեխնիկայի նկատմամբ գրանցման գործողություններ իրականացնող մարմինների կողմից էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կառավարչին էլեկտրոնային անձնագրում փոփոխություններ կատարելու մասին դիմումն ուղարկելու ժամկետները, որոնք չեն գերազանցում 24 ժամը.

բ) ապահովել էլեկտրոնային անձնագրերի համակարգերի փորձնական շահագործումը՝ իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմամբ.

գ) ապահովել էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների կողմից էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքի օգտագործման հնարավորությունը (անհրաժեշտության դեպքում).

դ) առնվազն ամիսը մեկ անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Համաձայնագրի իրականացման ընթացքի մասին։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առաջիկա նիստում ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու այլ տեսակի տեխնիկայի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կարգի հաստատման մասին» 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշման մեջ այն ժամկետի երկարաձգման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցի ուսումնասիրումը որի ընթացքում հնարավոր է տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) անձնագրերի ձևակերպման հետ մեկտեղ ձևակերպել տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) անձնագրերն ըստ ձևի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական: