Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-280-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/65(1620) Հոդ.722
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 57-րդ կետը «վաճառատեղ» բառից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետ» բառերով.

2) 58-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շրջիկ առևտրի կետ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 5-րդ կետը «կտրոն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն)» բառերով.

2) 3-րդ մասի 2-րդ կետի «Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները)» բառերը փոխարինել «, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով, իսկ «ձեռք բերված ապրանքի» բառերը՝ «ապրանքի մատակարարումը կամ» բառերով.

3) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 1-ին կետը «հսկիչ» բառից առաջ լրացնել «Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված» բառերով.

2) 4-րդ մասի «8-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին մասերով» բառերով.

3) 8-րդ մասի 1-ին կետի «հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Օրենսգրքի 380-րդ և 380.1-ին հոդվածներին համապատասխան` հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առաքում) իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները կարող են տպագրել (գեներացնել) նախօրոք՝ պայմանով, որ ապրանքների մատակարարման (առաքման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գեներացվեն) մինչև մատակարարվող ապրանքների՝ առաքման վայրից կամ առաքման կետից դուրս բերելը։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում» բառերը փոխարինել «Օրենսգրքով սահմանված դեպքերում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում է ուղեկցող փաստաթուղթ։».

3) 7-րդ մասի «Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը» բառերը փոխարինել «վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ շրջիկ առևտրի կետերի և Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 380-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «օբյեկտների,» բառից հետո լրացնել «շրջիկ առևտրի կետերի,» բառերով.

2) 3-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 380.1-ին հոդվածով.

 

«Հոդված 380.1.   Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:

2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

3. Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։

4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):

5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «օբյեկտի,» բառից հետո լրացնել «շրջիկ առևտրի կետի,» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Շրջիկ առևտրի կետերի միջոցով, ինչպես նաև Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված՝ ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:».

2) 3-րդ մասում՝

ա. 3-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը» բառերով,

բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների):»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 384-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «վայրում» բառից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը» բառերով.

3) 7-րդ մասը «վայրի տարածքի» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետի» բառերով, իսկ «տարածք» բառից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետ» բառերով.

4) 8-րդ մասը «տեսանելի մասում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով։

 

Հոդված 9. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պահին և վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «այդ վայրում» բառերից հետո լրացնել «, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առևտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առևտրի կետի համար» բառերով.

3) 4-րդ մասի 1-ին կետը, 5-րդ մասի 1-ին կետը և 8-րդ մասը «առևտրի օբյեկտում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետում» բառերով.

4) 9-րդ մասը «առևտրի օբյեկտներում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առևտրի կետերում» բառերով.

5) 11-րդ մասը «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դրույթներն Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված կարգավորումների մասով գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

ՀՕ-280-Ն