Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-265-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.10/61(1616) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մայիսի 19-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.3-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։»․

2) 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասով կիրառված տույժերի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան վարչական ակտերը ենթակա են վերանայման վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՕ-41-Ն օրենքով նախատեսված կանոնները:

 

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 20

Երևան

ՀՕ-265-Ն