ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մայիսի 11-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով.
«23) նշանակում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողով:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «Ազգային ժողովին» բառերից հետո լրացնել «կամ այլ պետական մարմիններին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 19 Երևան ՀՕ-264-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|