ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հարկային ծառայության մասին» բառերից հետո լրացնել «, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների և տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը.»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով.
2) 4-րդ մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով։
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «դատախազի պարտադիր գրավոր ցուցումները,» բառերից հետո լրացնել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները,» բառերով։
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է անցկացվել նաև այն դեպքում, երբ անձին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ։»։
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «դատավարական ղեկավարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց» բառերով։
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «դատախազի գրավոր ցուցումները» բառերից հետո լրացնել «և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ տրվող գրավոր հանձնարարությունները» բառերով։
Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ» բառերով։
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «քրեական վարույթն իրականացնող» բառերից հետո լրացնել «կամ այլ իրավասու» բառերով, իսկ «քրեական վարույթ» բառերից հետո՝ «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ» բառերով.
2) 4-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ» բառերով։
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-250-Ն |
|