ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Լերմոնտովո |
Լերմոնտովո գյուղ |
Անտառաշեն գյուղ». |
«1. Իջևան |
Իջևան քաղաք |
Ազատամուտ գյուղ | |
Ակնաղբյուր գյուղ | |
Աճարկուտ գյուղ | |
Այգեհովիտ գյուղ | |
Աչաջուր գյուղ | |
Բերքաբեր գյուղ | |
Գանձաքար գյուղ | |
Գետահովիտ գյուղ | |
Դիտավան գյուղ | |
Ենոքավան գյուղ | |
Լուսահովիտ գյուղ | |
Լուսաձոր գյուղ | |
Խաշթառակ գյուղ | |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) գյուղ | |
Կայան գյուղ | |
Կիրանց գյուղ | |
Սարիգյուղ գյուղ | |
Սևքար գյուղ | |
Վազաշեն գյուղ»: |
Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 26-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-35-րդ, 37-րդ, 39-րդ, 57-59-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքի 16.32-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հավելված 16.32 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լերմոնտովո համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուգարք համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մարգահովիտ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հոդվածով.
«Հոդված 18.54. | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հավելվածով.
«Հավելված 18.54 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Իջևան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան համայնքին:»:
Հոդված 6. Օրենքի 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ, 18.45-18.47-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 29 Երևան ՀՕ-227-Ն |