Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մայիսի 2017 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մեխանիզմի մշակման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի ձևավորվան մասին» թիվ 14 կարգադրությունը կատարելու աշխատանքների ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից (այսուհետ` անդամ պետություններ) մեկի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների նկատմամբ միակողմանիորեն հատուկ տնտեսական միջոցներ ներմուծելու դեպքում, այդ անդամ պետությունն ապահովում է մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդպիսի միջոցների ներմուծման մասին տեղեկացումը՝ որպես կանոն, ոչ ուշ, քան այդ միջոցների ներմուծման օրվանից 15 օրացուցային օր առաջ, ինչպես նաև անցկացնում է խորհրդակցություններ և երկկողմ հիմունքով ապահովում է անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունը։

2. Նշել, որ անդամ պետությունները ապրանքների հետագծելիության համակարգի ներմուծման միջոցով կապահովեն անդամ պետությունների տնտեսություններին հասցվող վնասը նվազագույնի հասցնելը՝ դրանցից մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցներ ներմուծելիս։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մեխանիզմի մշակման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի ձևավորվան մասին» թիվ 14 կարգադրությունը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով