ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը «500 հազար» բառերից առաջ լրացնել «1 միլիոն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելու համար:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 27 Երևան ՀՕ-220-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|