ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 15-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 28-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 7-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը հանել։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից։
2. Մինչև 15 000 բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, որն Օրենքի իմաստով համարվում է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր:
3. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունները դադարում (դադարեցվում) են, ապա իր լիազորությունների դադարման (դադարեցման) օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը, հայտարարատու պաշտոնատար անձն Օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 21 Երևան ՀՕ-212-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|