ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.2-38.4-րդ կետերով.
«38.2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
38.3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
38.4. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար |
բազային տուրքի քսանապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-209-Ն |