ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.
2) 1-ին մասից հանել «եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ» բառերը.
3) 2-րդ մասի «հոդվածի» բառը փոխարինել «օրենքի» բառով.
4) 3-րդ մասից հանել «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.
5) 4-րդ մասի «75 000» թիվը փոխարինել «60 000» թվով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին և 3-րդ մասերի «զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային» բառերը փոխարինել «զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.
«5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:
5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ և հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար:».
4) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաև սույն հոդվածի 5.1-ին կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարտի 31» բառերը փոխարինել «մայիսի 31» բառերով։
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը՝
ա. 1-ին կետը «գույքի հաշվառման համարը,» բառերից հետո լրացնել «գույքի մակերեսը,» բառերով,
բ. 3-րդ կետը «ձեռք բերելու տարին» բառերից հետո լրացնել «ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը» բառերով,
գ. 4-րդ կետը «արժույթը» բառից հետո լրացնել «, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը,» բառերով,
դ. 6-րդ կետը «միջոցի չափը,» բառերից հետո լրացնել «ծագման աղբյուրը, տեսակը» բառերով.
2) 7-րդ մասը «միջոցի չափը,» բառերից հետո լրացնել «, ծագման աղբյուրը, տեսակը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-200-Ն |