ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-179-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|