ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի երկրորդ նախադասության «Արտարժույթի փոխանակման կամ դիլերային վաճառքի» բառերը փոխարինել «Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման)» բառերով:
Հոդված 2․ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։
Հոդված 3․ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։
Հոդված 4․Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։
Հոդված 5․Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։
Հոդված 6․ Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։
Հոդված 7․ Օրենսգրքի 384-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «և արտարժույթի դիլերային-բրոկերային» բառերը։
Հոդված 8․ Օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի» բառերը։
Հոդված 9․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-185-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|