ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար և վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով։»։
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-174-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|