ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80.1-ին հոդվածի վերնագրում և տեքստում՝
1) «նյութերի» բառից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածինների» բառերով.
2) «տեղյակ չպահելը» բառերը փոխարինել «չտեղեկացնելը» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.1-ին հոդվածով.
«Հոդված 87.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը կամ ժամկետանց ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «88-91-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «87.1-91-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 26 Երևան ՀՕ-149-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|