Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.25/26(1581) Հոդ.306
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 28.2-րդ, 43-րդ, 44-րդ կետերի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի 6.2-րդ կետի, 48.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի, 51-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ և 20-րդ կետերի, 60.3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, 60.4-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 60.5-րդ հոդվածի 1-3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի, 60.8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-4-րդ մասերի, 60.9-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի, 60.10-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 6-րդ մասի և 80-րդ հոդվածի 10-րդ մասի «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով:

  

Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի վերնագրի «շրջակա միջավայրի պահպանության բնագավառում» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտում» բառերով:

  

Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «բնապահպանական օրենսդրությամբ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրությամբ» բառերով:

  

Հոդված 4. Օրենսգրքի 60.6-րդ հոդվածի 7-րդ մասի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:

  

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 19

Երևան

ՀՕ-112-Ն