Basic information
Number
N 248-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.07.17/18(227)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
06.06.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
22.06.2006
Effective date
22.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 հունիսի 2006 թ.

N 248-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԵՅՐԱՆ ՅԱՂՄՈՒՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 425 ԵՎ ԹԻՎ 425/1 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունիսի 5-ի թիվ 25 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Սեյրան Յաղմուրյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել «Սեյրան Յաղմուրյան» արտարժույթի փոխանակման կետի թիվ 425 և թիվ 425/1 լիցենզիաները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սեյրան Յաղմուրյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն՝ քաղաք Երևան, Սողոմոն Տարոնցու 7ա) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 22
Երևան