Basic information
Number
N 243-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.07.17/18(227)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
06.06.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
21.06.2006
Effective date
21.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2006 թ.

N 243-Ա

«ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 641 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունիսի 5-ի թիվ 25 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Սամվել Մանուկյան» արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա՝ թիվ 641) կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «Սամվել Մանուկյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն՝ քաղաք Երևան, Խանջյան 15) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 21
Երևան