Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-131-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.20/23(1578).1 Մաս 1 Հոդ.280.3
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը «սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները» բառերից հետո լրացնել «նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների նկատմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին պարբերությունը, 2-րդ մասի 1-ին պարբերությունը, 4-րդ մասի 2-րդ պարբերությունը և 6-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1. իրականացվում են նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները.»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. մարտի 20

Երևան

ՀՕ-131-Ն