ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 հոկտեմբերի 2017 թվականի |
թիվ 21 |
քաղ. Երևան |
2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41-րդ հոդվածի իրականացման նպատակներով և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունները՝
1. «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումը 2018 թվականին անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետությունում և 2020 թվականին՝ Բելառուսի Հանրապետությունում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |