Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.136
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով:»:

 

Հոդված 3. Օրենքի 16.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտները չէին ունենա:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված եզրակացությունը չի տրամադրվում այն պետական օժանդակությունների վերաբերյալ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան:

7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի «է» կետը «պետական օժանդակության,» բառերից հետո լրացնել «պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման ու գրանցամատյանի ձևի,» բառերով:

 

Հոդված 5.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Կառավարության որոշմամբ սահմանվում են տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները:

3. Պետական օժանդակության միասնական գրանցամատյանում հաշվառելու նպատակով Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո պետական օժանդակություն տրամադրող մարմինները Հանձնաժողով տեղեկատվություն են ներկայացնում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված այն պետական օժանդակությունների մասին, որոնք շարունակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 10

Երևան

ՀՕ-79-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան