Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-86-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.143
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով.

«21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար.

22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով.

«21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ հիսուն հազար դրամ.

22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևան համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար` մեկ անձի համար՝ օրական հինգ հարյուր դրամ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-86-Ն