Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-82-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.139
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ», «ժէ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով.

«ժզ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցումը, բացառությամբ արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հետ կապված՝ հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայության,

ժէ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված ոչ հիմնական ծառայությունների մատուցումը, բացառությամբ ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցման, ինչպես նաև կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ ընկերություններին խորհրդատվության տրամադրման ծառայությունների,

ժը. կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման (միայն գործարքների համար գանձվող միջնորդավճարների մասով), ինչպես նաև կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) ծառայությունների մատուցումը,

ժթ. կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի պահառության, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման, քլիրինգի և վերջնահաշվարկի հետ կապված ծառայությունների, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով կենտրոնական դեպոզիտարիային թույլատրված այլ ծառայությունների (բացառությամբ խորհրդատվական ծառայությունների) մատուցումը, ներառյալ՝ արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամի կողմից այդ ծառայությունների միջնորդավորման ծառայությունների մատուցումը,

ի. շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «արտարժութային» բառը։

 

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների, ինչպես նաև նշյալ բաժնետոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

3) ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:».

2) 2-րդ մասի 4-րդ կետը «շահաբաժին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասը «հինգ տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առևտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-82-Ն