Basic information
Number
Ն-207-1
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.12.1997-մինչ օրս)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.11.28/26
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.11.1997
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
03.11.1997
Effective date
08.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն 14.10.1997 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարություն 14.10.1997 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. Մամուլի միջոցներին օժանդակելու մասին ԱԺ պատգամավորներ էդ. Եգորյան
Ս. Գիմիշյան
Ա. Մորիկյան 16.09.1997
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Վ. Խաչատրյան 3.10.1997
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն 14.10.1997 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
6. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Կառավարություն 24.09.1997 Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ


3 նոյեմբերի 1997 թվականի
քաղ. Երևան
Ն-207-1

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation