Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.72
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում «6-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում «քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում» բառերը փոխարինել «քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում «20-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում «21-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-22-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան