ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) նշանակում և ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.
«13.1) հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև նշանակում և ազատում է զբաղեցրած պաշտոններից Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.»․
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.».
4) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «, ինչպես նաև նրանց տեղակալները» բառերը փոխարինել «և նրանց տեղակալները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակների ղեկավարները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. | Աշխատակազմը |
1. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների և գործառույթների իրականացմանն ուղղված աջակցությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև իրականացնում է նրանց քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը և անձնակազմի կառավարումը:
2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 4. Օրենքի 162-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողներ են» բառերով.
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» բառերով.
3) 6-րդ մասի «աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայող է» բառերով:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 3-րդ և 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 31-ից:
2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքն ընդունվում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-46-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.06.2020, ՀՕ-291-Ն | 27.06.2020, ՀՕ-46-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|