Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-23.10.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.73
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «ծառայության անցնելու» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով, «ծառայողների» բառը՝ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոնավարման» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնները համարվում են ինքնավար պաշտոններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ քննչական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը։»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «հատուկ քննչական ծառայության ծառայող» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը «պետական ծառայություն իրականացնող անձ» բառերից առաջ լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերով, իսկ նույն մասի «քննչական կոմիտեի ծառայողները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 2-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Ծառայության անցնելու» բառերը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության կարող է անցնել» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն կարող է զբաղեցնել» բառերով.

3) 2-րդ մասի «ծառայության ծառայողի պաշտոնում» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնի» բառերով.

4) 4-րդ մասի «ծառայության չի կարող անցնել» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոնի չի կարող նշանակվել» բառերով.

5) 5-րդ մասի «ծառայության ժամկետը» բառերը փոխարինել «պաշտոնավարման ժամկետը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 1-ին մասի «ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «ծառայությունում բարձրագույն» բառերով.

3) 2-րդ մասի «ծառայության գլխավոր» բառերը փոխարինել «ծառայությունում գլխավոր» բառերով.

4) 2.1-ին և 2.2-րդ մասերի «ծառայության գլխավոր» բառերը փոխարինել «ծառայությունում գլխավոր» բառերով.

5) 5-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 2-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

3) 14-րդ մասի «պետական ծառայողներ» բառերը փոխարինել «պետական պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 2-րդ մասի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողին ծառայությունից» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողը ծառայությունից» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից» բառերով.

3) 1-ին մասի 4-րդ կետի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

4) 1-ին մասի 5-րդ կետի «ծառայությանը» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար» բառերով.

5) 1-ին մասի 8-րդ կետի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

6) 1-ին մասի 9-րդ կետի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

7) 1-ին մասի 10-րդ կետի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

8) 1-ին մասի 11-րդ կետի «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով.

9) 2-րդ մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 1-ին և 4-րդ մասերի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

 

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 5-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով.

2) 3-րդ և 4-րդ մասերի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով, իսկ «ծառայողին» բառը՝ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

2) 3-րդ մասի «ծառայողներին» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոն զբաղեցնելու» բառերով.

3) 4-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու» բառերով.

4) 5-րդ մասի «ծառայողին» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնողին» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «պաշտոնավարման» բառով.

5) 7-րդ և 8-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 10-րդ կետերի «ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ 4-րդ կետի «ծառայողի» բառը՝ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

3) 2-րդ մասի 11-րդ կետի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով.

3) 1-ին մասի 5-րդ կետի «ծառայության» բառը փոխարինել «կատարած աշխատանքի» բառերով, իսկ 10-րդ կետի «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով.

4) 2-րդ մասի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետի «ծառայությունը» բառը փոխարինել «պաշտոնավարումը» բառով.

3) 2-րդ մասի «Ծառայողի» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «Երկարամյա ծառայության» բառերը փոխարինել «Երկարամյա պաշտոնավարման» բառերով.

3) 3-րդ մասի «ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ աշխատանքի» բառերով.

4) 8-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով, իսկ «ծառայողներին» բառը՝ «անձանց» բառով:

 

Հոդված 22. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-3-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի 6-րդ կետի «ծառայությունից» բառը փոխարինել «պաշտոնից» բառով:

 

Հոդված 23. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 4-րդ մասերի «ծառայության ծառայողը» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը» բառերով.

2) 5-7-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ 6-րդ կետի «ծառայողի» բառը՝ «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 2-րդ, 7-րդ 8-րդ, 10-րդ և 16-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայող» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 4-րդ մասի «ծառայության ծառայողները» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով, իսկ 3-րդ մասի 4-րդ կետի «ծառայությունից» բառը՝ «պաշտոնից» բառով.

4) 5-րդ և 6-րդ մասերի «ծառայողները» բառը փոխարինել «աշխատողները» բառով, իսկ 5-րդ մասի երկրորդ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով.

5) 7-րդ մասի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

6) 9-րդ և 14-րդ մասերի «Ծառայողն» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով.

7) 12-րդ մասի 4-րդ կետի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.

8) 15-րդ մասի «Ծառայողի» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով:

 

Հոդված 25. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության» բառը փոխարինել «ծառայությունում» բառով, իսկ «ծառայողները» բառը՝ «անձինք» բառով.

3) 3-րդ մասի «հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստման գործուղելու դեպքում ծառայողն» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելու դեպքում անձը» բառերով.

4) 4-րդ մասի «ծառայության ծառայողներն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 4-րդ գլխի վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողներն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

 

Հոդված 29. Օրենքի 27-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

 

Հոդված 30. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով, իսկ 1-ին կետի «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով:

 

Հոդված 31. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 4-րդ մասի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին մասի «ծառայության ծառայողն» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով, իսկ «ծառայության ծառայողներին» բառերը՝ «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

3) 4-րդ մասի «ծառայողի» բառը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով:

 

Հոդված 32. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերի «ծառայության ծառայողներին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-23-Ն