Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.02/15(1570).1 Հոդ.85
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի «ե» ենթակետում «հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային» բառերով, իսկ «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը՝ «օրենքով» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) «դ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «ե» ենթակետի «ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով.

2) «զ» ենթակետի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

3) «ը» ենթակետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի «զ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-35-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան