ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով.
2) 2-րդ և 3-րդ մասերի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
3) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-34-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|