ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «աշխատանքների կազմակերպումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:».
3) 2-րդ մասից հանել «Աշխատակազմի կառուցվածքը» բառերը, իսկ «աշխատակազմի գործունեության» բառերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքների» բառերով.
4) 2-րդ մասի երկրորդ նախադասության «Աշխատակազմի աշխատակիցների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի աշխատողների» բառերով.
5) 3-րդ մասի «Հանձնաժողովի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի անդամների և աշխատողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետի «իր կողմից նշանակվող աշխատակիցներին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահի խորհրդականին, օգնականին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և գլխավոր քարտուղարին» բառերով.
2) 1-ին մասի «է» կետից հանել «աշխատակազմի» բառը, իսկ «աշխատակիցներ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատողներ» բառով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «աշխատակազմին» բառը փոխարինել «աշխատողներին» բառով:
Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակիցներն» բառը փոխարինել «աշխատողներն» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-33-Ն |