Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-07.08.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում «Հանձնաժողովի աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հանձնաժողով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետի «աշխատակազմի ընդհանուր» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով պետական մարմնի» բառերով.

2) 1-ին մասի 8-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով.

2) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են։».

3) 11-րդ մասի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:»:

 

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին մասի առաջին նախադասության «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով.

3) 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:

 

Հոդված 6. Օրենքի 45.1-ին հոդվածի 19-րդ մասում «Հանձնաժողովի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-32-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան