Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-212-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.29/84(1537) Հոդ.1079
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի եզրակացությունը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի հավելվածի «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրում»՝

1) «Իրավական պահանջներ» բաժնի առաջին պարբերության «Կարճաժամկետ միջոցառումներ» սյունակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի երկրորդ պարբերության «Երկարաժամկետ միջոցառումներ» սյունակից հանել «Ջրի ազգային խորհրդի Վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մշակում:» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

ՀՕ-212-Ն