Basic information
Number
ՆՀ-106
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (03.09.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
12.08.1998
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.08.1998
Effective date
03.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմը «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ» և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» տողերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
12 օգոստոսի 1998 թ.
ՆՀ-106

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation