Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը մի կողմից, Ուկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարարությունը, Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարությունը մյուս կողմից, այսուհետ` Կողմեր,
գոհունակություն հայտնելով բարեկամության և փոխվստահության վրա հիմնված փոխշահավետ ավանդական գործընկերային հարաբերությունների պահպանման և ստեղծված արգասաբեր համագործակցության վերաբերյալ,
առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև կնքված ու գործող համաձայնագրերով և պայմանագրերով,
հաշվի առնելով 1994թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները,
ելնելով հավասարության և փոխշահավետության սկզբունքներից,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`
Հոդված 2
Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ատոմային էներգիայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`
Հոդված 3
Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել բնական գազի տեղափոխման, բաշխման և պահպանման բնագավառում համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.
Հոդված 4
Սույն Համաձայնագրի հոդվածներում նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
Հոդված 5
Սույն Համաձայնագրի ոլորտում ներառվող հարցերի շուրջ Կողմերի պետությունների իրավաբանական անձերի միջև համագործակցության ընդլայնում և պարզեցում:
Համագործակցության իրականացման պայմանները որոշվում են պայմանագրերով և/կամ կոնտրակտներով` Կողմերի իրավաբանական անձերի միջև` Կողմերի գործող օրենսդրության համաձայն:
Հոդված 6
Ապահովել Կողմերի և/կամ նրանց պետությունների իրավաբանական անձանց միջև փոխանակվող կոմերցիոն, գիտական կամ տեխնիկական տեղեկատվության գաղտնիությունը՝ ձեռնարկելով Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները:
Կողմերը չեն օգտագործի սույն Համաձայնագրի դրույթները կոմերցիոն առավելություններ ստանալու կամ մյուս Կողմի կոմերցիոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործմանն ուղղված գործողությունների համակարգման նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ խորհրդատվական կամ աշխատանքային մարմիններ:
Հոդված 8
Համագործակցել և աջակցել միմյանց միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի և կազմակերպությունների շրջանակներում` Կողմերի սեփական շահերը չոտնահարելով:
Հոդված 9
Վեճերը, որոնք կարող են ծագել Կողմերի միջև սույն Համաձայնագրի հոդվածների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, պետք է լուծվեն խորհրդակցությունների, բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտման մասին փոխադարձ ծանուցում ներկայացնելու պահից:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է. այն լրանալուց հետո ժամկետը երկարաձգվում է հերթական 5 տարով, եթե Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց 6 (վեց) ամիս առաջ գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել ստորագրած Կողմերի համաձայնությամբ: Լրացումները և փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն:
Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարակարծություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 07.02.2005թ.