Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածի 14-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ դեպքում ծառայողին շարունակում է վճարվել աշխատավարձ։»:
Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-203-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|