Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2016

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16–րդ հոդվածին համապատասխան՝

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրին կից ներկայացվող նախագծին եւ այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ Պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն Կարգադրության 1-ին կետում նշված Պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման մասին՝ ելնելով 2016 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին այն ստորագրելու անհրաժեշտությունից։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան