Basic information
Number
N 186
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.07.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.06.27/15
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.06.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.06.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.06.1997
Effective date
07.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
18 հունիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 1997 թ. N 186
քաղ. Երևան

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի 5-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի ղեկավար Եղիշե Ավետիսյանի լիազորությունները։

2. Նշանակել և Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան