Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-182-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/70(1523).1 Հոդ.915.8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում`

1) գլխագրի «պաշտոն» բառը բոլոր տեղերում փոխարինել «պաշտոններ» բառով.

2) «Ազգային ժողովի նախագահի տեղակալ 14.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«Ինքնավար մարմնի նախագահ

14.00».

 

3) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ 12.00» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 10.00» տողերն ուժը կորցրած ճանաչել.

4) «Քննչական կոմիտեի նախագահ 12.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

 «Ինքնավար մարմնի անդամ

12.00».

 

5) «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ 10.00» տողի «Ինքնավար և անկախ» բառերը փոխարինել «Անկախ» բառով.

6) «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ 8.00» տողի «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ» բառերը փոխարինել «Անկախ պետական մարմնի նախագահի» բառերով.

7) «Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ 7.50» տողի «Ինքնավար և անկախ» բառերը փոխարինել «Անկախ» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

ՀՕ-182-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան