Basic information
Number
N 218-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.06.15/16(225)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
23.05.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
31.05.2006
Effective date
31.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 մայիսի 2006 թ.

N 218-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷԼՄԻՐԱ ՇԱՐՈՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 576) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 22-ի թիվ 23 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «Ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Էլմիրա Շարոյան» (լիցենզիա թիվ 576) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էլմիրա Շարոյան» արտարժույթի փոխանակման կետին (ք. Երևան, Կասյան 7) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`
 

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 1
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation